ԳլխավորԼուրՇոուբիզնես

20-ամյա ուսանողուհին դարձել է «Միսս Ամերիկա»

Ալյասկայի ներկայացուցիչը հաղթել է «Միսս Ամերիկա» մրցույթում, որն այս տարի անցկացվել է 100-րդ անգամ։

Արիզոնա նահանգի համալսարանի 20-ամյա ուսանողուհի Էմմա Բրոյլսը ստացել է հոբելյանական թագն ու 100 հազար դոլար պարգեւավճար։

Կոնեկտիկուտի խաղատներից մեկում անցկացված մրցույթին մասնակցել է 51 աղջիկ՝ մեկական՝ յուրաքանչյուր նահանգից, ու մեկը՝ Կոլումբիա օկրուգից։

Միջոցառումն առաջին անգամ անցկացվել էր 1921-ին՝ Ատլանտիկ Սիթիում։