ԳլխավորԼուր

Սկսվում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը

Ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը կսկսվի մայիսի 16-ից: Դիմելու վերջնաժամկետը հունիսի 7-ն է:

Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։

«Հիշեցնեմ, որ կարող են դիմել 5-12-րդ դասարաններում դասավանդող ուսուցիչները: Ատեստավորման արդյունքում առնվազն 70 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչների դրույքաչափը կհաշվարկվի 200 000 ՀՀ դրամով, որի նկատմամբ կհաշվարկվի 30, 40 կամ 50 % հավելվավճարը: Ատեստավորումը կազմակերպվելու է սեպտեմբերին: Համաձայն կարգի, մինչև ատեստավորումը հրապարակվելու են առարկայական ուղեցույցները:

Բոլոր մանրամասները տրված են հայտարարությունում՝ https://escs.am/am/news/12528

Ուսուցիչները դիմելու են էլեկտրոնային մատյանի հարթակում: Դիմելու ուղեցույցը կցված է հայտարարությանը՝ https://escs.am/…/abe5efdeda522ff0e268aae0448696df.pdf

Տեղադրում եմ նաև Կրթություն և համերաշխություն արհմիության կողմից պատրաստված և կամավոր ատեստավորման գործընթացի մասին իրազեկող հոլովակը՝ շնորհակալություն հայտնելով համագործակցության համար: https://fb.watch/c_b3wgeWFW/»,-նշված է գրառման մեջ։