ԳլխավորԼուր

Գյումրիում անցկացվում է «Քլիք սմարթ» երիտասարդական նախագիծը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Մարզաբնակ երիտասարդների կարողությունների զարգացում՝ ուղղված մեդիագրագիտությանը, թվային գրագիտությանը և կիբեռգրագիտությանը» դրամաշնորհային ծրագրի շրջանակում «LOFT Gyumri»-ն իրականացնում է «Քլիք սմարթ» երիտասարդական նախագիծը:

Ծրագիրը բաղկացած է 5 դասընթացից, որոնք անցկացնելու են ոլորտի փորձառու մասնագետները՝ հանդիպում-քննարկումների ձևաչափով: Դասընթացներն ուղղված են մեդիագրագիտության, կիբեռգրագիտության և թվային գրագիտության բարձրացմանը Շիրակի մարզի երիտասարդների շրջանում։ Նպատակն է զարգացնել զանգվածային լրատվության միջոցներով տեղեկատվություն ստանալու, վերլուծելու և գնահատելու հմտությունները՝ հաղորդակցման մի շարք ձևերի կիրառմամբ:

Ծրագրի առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2022 թվականի մայիսի 4-ին: Ծրագիրն ավարտվելու է 2022 թվականի մայիսի 24-ին: Դասավանդվող թեմաներն են՝

• «Ֆինանսական գրագիտություն․ ինչպե՞ս չդառնալ ֆիշինգի զոհ»,

• «Տեղեկատվական հիգիենա»,

• «Ապահով թվային միջավայր»,

• «Ֆորմալ կրթական համակարգում տեղեկատվական անվտանգության տարբեր բաղադրիչներ ներառելու դերի կարևորությունը»,

• «Անվտանգության չափորոշիչները սոցիալական հարթակներում»:

Ծրագրին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները՝ գրանցվելով հետևյալ հղմամբ: Հարցերի դեպքում զանգահարել +374 41 177 677 հեռախոսահամարին: