ԳլխավորԼուր

Շիրակի մարզպետ է նշանակվել Մուշեղ Մուրադյանը

Մուշեղ Մուրադյան, Շիրակի մարզպետ

Շիրակի մարզպետի պաշտոնից հրաժարված Նազելի Բաղդասարյանին այդ պաշտոնում կփոխարինի Մուշեղ Մուրադյանը։ Հարցը կառավարության այսօրվա նիստի օրակարգում է։ Մուրադյանը երկար տարիներ զբաղեցրել է Շիրակի մարզպետարանի աուդիտի բաժնի պետի պաշտոնը, մինչ մարզպետ նշանակվելը «Արփի լիճ ազգային պարկ» ՊՈԱԿ–ի տնօրենն էր։

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել հունվարի 25-ին։ Նա մարզպետ էր նշանակվել 2021-ի նոյեմբերի 8-ին։