ԳլխավորԼուր

Շիրակի մարզպետը ծանոթացել է միասնական քննությունների ընթացքին

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը մարզպետարանի կրթության ոլորտի պատասխանատուների հետ հուլիսի 6-ին այցելել է մարզում ստեղծված քննական կենտրոններ՝ ծանոթանալու միասնական քննությունների ընթացքին, տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից։

Տիգրան Պետրոսյանը հանդիպել է քննական գործընթացի կազմակերպիչների հետ, խոսել քննության ընթացքի ու կազմակերպչական աշխատանքների մասին՝ կարևորելով համավարակի պայմաններում հակահամաճարակային կանոնների խիստ պահպանումը:

Շիրակի մարզում ձևավորվել են երեք քննական կենտրոններ՝ Գյումրու թիվ 10, 11 և 21 դպրոցներում: Աշակերտները միասնական քննություն են հանձնել «Մաթեմատիկա» առարկայից: Երեք քննական կենտրոններում մաթեմատիկայի դիմորդների թիվը 410 է եղել։

Հաջորդ քննական օրը հուլիսի 8-ն է, դիմորդները քննություն կհանձնեն «Հայոց լեզու» (148 դիմորդ), «Կենսաբանություն» (50 դիմորդ), «Ֆիզիկա» (11 դիմորդ) առարկաներից։

Comment here