Հայկական նախագիծ / Armenian Project գիտակրթական ՀԿ-ն սկսում է ընդունելություն Հայկական համալսարան կրթական ծրագրի 2026-2027 թթ․ ուսումնական տարվա աշնանային հոսքում։ Կրթությունը Հայկական համալսարանում անվճար է։
Հայկական համալսարանը նպատակ ունի
- ազգային արժեքների և ազգային շահերի գիտահեն ընկալման հիման վրա փոխանցել միջազգայնորեն մրցունակ գիտելիքներ և հմտություններ,
- նպաստել հայկական շահի տեսանկյունից ինքնուրույն կողմնորոշվելու, ինչպես նաև հասարակական փոփոխություններ իրականացնելու պատրաստ երիտասարդության զարգացմանը։
Դասընթացը նախատեսված է
- բուհերի բակալավրիատի, մագիստրատուրայի, ասպիրանտուրայի ուսանողների,
- ավարտական դասարանների աշակերտների, ինչպես նաև առհասարակ հայկական հիմնախնդիրներով հետաքրքրված երիտասարդների,
- առանձին դեպքերում նաև՝ միջին և ավագ սերնդի ներկայացուցիչների համար։
Հայկական համալսարանի շրջանավարտն ունենալու է
- քաղաքականությունն ինքնուրույն հասկանալու տեսակիրառական հմտություններ,
- հասարակագիտական և հումանիտար առաջանցիկ գիտելիքներ,
- տրամաբանական, փաստարկային և մտածողական այլ հմտություններ,
- գաղափարակից ընկերների ու գործընկերների ակտիվ շրջանակ,
- համապատասխան ոլորտների լավագույն մասնագետների հետ համատեղ աշխատելու առիթ և հնարավորություն,
- ձեռքբերված գիտելիքների և հմտությունների շնորհիվ «Հայկական նախագծի» շրջանակներում հասարակական նշանակության նախագծերի հղացման և իրականացման հնարավորություն,
- Հայկական համալսարանի աջակցությունն իր ուսումնաաշխատանքային հետագա գործունեության ժամանակ,
- ավարտական կամ մասնակցության վկայական։
Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է անցնել ընդունելության երկու փուլերը։ Առաջին փուլին մասնակցելու համար հարկավոր է մինչև սեպտեմբերի 18-ը ներառյալ ամբողջությամբ լրացնել մեր պաշտոնական կայքում տեղադրված հայտաձևը։


