ԳլխավորԿրթությունՈւսումնառություն Հայաստանում

Հեռակա մագիստրատուրայի ընդունելություն` ՃՇՀԱՀ-ում

ՃՇՀԱՀ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը հայտարարում է հեռակա մագիստրատուրայի ընդունելություն։ Դիմում-հայտերն ընդունվելու են ընթացիկ տարվա սեպտեմբերի 1-ից 25-ը՝ ժամը 18:00 -ն՝ առցանց տարբերակով:

Մագիստրատուրա մրցութային կարգով կարող են ընդունվել բակալավրի, դիպլոմավորված մասնագետի և մագիստրոսի որակավորում ունեցող անձինք։

Դիմորդները ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը.

🔸 բակալավրի, դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի դիպլոմների և դրանց հավելվածների (ներդիրների) սահմանված կարգով հաստատված պատճենները (արտերկրի բուհերում բարձրագույն կրթություն ստացածների համար` փաստաթուղթ նրանց կրթության համարժեքության մասին),

🔸 նախորդ ուսումնառության արդյունքում շնորհված դիպլոմի հավելվածի միջին որակական գնահատականի փաստաթուղթ,

🔸 ինքնակենսագրություն և 4 լուսանկար (3×4 չափսի),

🔸 հրատարակված կամ հրատարակման ընդունված գիտական աշխատությունների ցուցակ (առկայության դեպքում),

🔸 զին. գրքույկի պատճեն,

🔸 ՀՀ օրենսդրությամբ սահմանված անվճար ուսուցման արտոնությունից օգտվելու վերաբերյալ փաստաթղթերը (առկայության դեպքում),

Սոց.անապահովության սահմանային 30 միավորից բարձր միավոր ունեցող ուսանողները՝ տեղեկանք համայնքից (առկայության դեպքում):

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել Ընդունող հանձնաժողով հետևյալ հեռախոսահամարներով՝ 010/043 58 01 56։

Comment here