ԳլխավորԽոսք

Ոչ անկարեւոր մանրուք

Լուսանկարը վերցված է ՀՀ Պաշտպանության նախարարության կայքից, որի լրահոսից տեղեկանում ենք, որ երեկ՝ սեպտեմբերի 1-ին ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական և մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն համալսարաններում հանդիսավորությամբ և զինվորական կարգով ազդարարվել է նոր ուսումնական տարվա մեկնարկը: Հանդիսավոր պայմաններ, շքերթ, ողջյունի խոսք… Ամեն ինչ այնպես՝ ինչպես հարկն է։

Մի փոքր դիտարկում միայն. որքանով է պատշաճ, որ տվյալ ռազմական բուհի ղեկավարները կանգնեն մի ամբիոնում, որի տեսքը ոչ միայն տոնական չէ, այլեւ ազդում է ընդհանուր տոնականության վրա իր անմխիթար եւ «չալպտուրիկ» ֆոնով։

usanogh.am

Comment here