ԳլխավորԼուր

Փոփոխություն՝ ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացում. ՏԵՍԱՆՅՈւԹ

ՀՀ կառավարության այսօրվա նիստում գործադիրը հավանության է արժանացրել «Ուսուցիչների կամավոր ատեստավորման, կամավոր ատեստավորման արդյունքով ուսուցչի դրույքաչափի և դրան հատկացվող հավելավճարի տրամադրման, կամավոր ատեստավորման հանձնաժողովի ձևավորման կարգում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծին:

Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ ուսուցիչների վարձատրության շարունակական բարձրացումը Կառավարության ծրագրի կարևոր թիրախներից է: Նրա խոսքով՝ ի սկզբանե նպատակ է դրվել գործընթացն այնպես իրականացնել, որ այն հիմնված լինի նաև մասնագիտական զարգացման խթանների վրա:

Ժաննա Անդրեասյանը հիշեցրել է՝ այդ նպատակով 2021 թվականին ներդրվել է կամավոր ատեստավորման համակարգը, որն այս տարի արդեն երրորդ անգամ է անցկացվել: Ընդ որում՝ առաջին տարվա ընթացքում դիմելու հնարավորություն են ունեցել միայն 7-12-րդ դասարանների 7 առարկաներ դասավանդող ուսուցիչները, և ատեստավորմանը մասնակցելու հայտ է ներկայացրել 1372 ուսուցիչ: Երկրորդ տարվա ընթացքում դիմելու հնարավորությունն ընդլայնվել է 5-12-րդ դասարանների բոլոր առարկաները դասավանդող ուսուցիչների համար, և հայտերի թիվը 3883 է եղել: Այս տարի ատեստավորմանը դիմելու հնարավորություն են ունեցել 1-12-րդ դասարանների բոլոր առարկաները դասավանդող ուսուցիչները:

«Այս տարի ստացել էինք 6320 դիմում, ընդ որում՝ ատեստավորման արդյունքում դրույքաչափի բարձրացումը՝ 200 հազար դրամի չափով, որին գումարվում է նաև 30-50% հավելավճար, գործում է 70 և ավելի տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչների համար: Սա հնարավորություն է տվել առնվազն կրկնապատկելու ոլորտում գործող միջինում 125 հազար դրամ դրույքաչափը: Իհարկե, մենք ունենք մեծ թվով ուսուցիչներ, որոնք ստանում են շատ ավելին, քան կրկնապատիկը: 3 տարիների արդյունքում, ընդհանուր առմամբ, 3549 ուսուցիչներ այս ճանապարհով ունեցել են աշխատավարձի բարձրացում»,- ասել է Ժաննա Անդրեասյանը և նշել՝ վերլուծությունները ցույց են տալիս, որ ուսուցիչների հետագա մասնակցության խթանման համար երկու հիմնական գործոն կա:

Մանրամասները՝ տեսանյութում։