ԳլխավորԼուրԿրթությունՈւսումնառություն արտերկրում

Կրթություն՝ ԱՄՆ-ում. «Ֆուլբրայթ ուսանողական»-ը հայտեր է ընդունում

Երևանում ԱՄՆ դեսպանատունը հայտնում է, որ ընդունվում են 2023-24 ուստարվա հայտերը «Ֆուլբրայթ ուսանողական» ծրագրով, որն օտարերկրացի ուսանողներին հնարավորություն է տալիս մագիստրոսական կրթություն ստանալ Միացյալ Նահանգներում։

Ծրագրին կարող են դիմել Հայաստանում մշտապես բնակվող ՀՀ քաղաքացիները, որոնք արդեն ավարտել են բակալավրիատը և վարժ խոսում են անգլերեն։

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը՝ 16 մայիսի, 2022թ․:

Հարցերի դեպքում գրեք էլ․ փոստի YerevanFulbright@state.gov հասցեով:

Մանրամասների համար տես՝ https://www.usa.am/cms/announcements.php: