ԳլխավորԼուր

Երեւանում եղբայրը գլխատել է 68-ամյա քրոջը

Երեւանում, այսօր՝ օգոստոսի 1-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի առջեւ, ծառայության մեկնող տեղի ոստիկանները փողոցն անցնելիս նկատել են մի տղամարդու, ում ձեռքին ցելոֆանե տոպրակ է եղել, տեղեկացնում է sputnik.armenia-ն՝ հղում անելով Shamshyan.com-ին։

Ոստիկանները կասկածելով այդ տղամարդուն, ցելոֆանե տոպրակը բացել են եւ այնտեղ հայտնաբերել կանացի գլուխ:

Ոստիկանները տղամարդուն անմիջապես վնասազերծել են եւ բերման ենթարկել ոստիկանության Էրեբունու բաժին:

Իրավապահները պարզել են, որ տղամարդը Տավուշի մարզի բնակիչ, 58-ամյա Վահրամ Մ.-ն է, ով Նոր Արեշ 11 փողոցի տներից մեկում դանակով գլխատել է քրոջը՝ 68-ամյա Մելանյա Մ.-ին:

Comment here