ԳլխավորԼուր

ՀԱԱՀ-ի ուսանողներն ու դասախոսները մասնակցել են համապետական ծառատունկին

Կիրակի օրը՝ ապրիլի 25-ը, ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հայտարարել էր համազգային ծառատունկի օր: Այդ օրը «10 միլիոն ծառ» նախաձեռնության շրջանակում ընդհանուր առմամբ տնկվել է շուրջ 300 000 ծառ:

Ագրոնոմիական ֆակուլտետի նախաձեռնությամբ եւ ՀԱԱՀ-ի ռեկտոր Վարդան Ուռուտյանի գլխավորությամբ, Ագրարային համալսարանի ուսանողներից եւ դասախոսներից բաղկացած 40-հոգանոց խումբը ծառատունկ է իրականացրել Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում:

Կոտայքի մարզում ընդհանուր առմամբ տնկվել է 10000 ծառ, որից 1000-ը՝ Չարենցավանում: Տնկվել են սոճի, կեչի, վայրի խնձորենի, տանձենի:

Տնկիների մեջ կան նաեւ պտղատու տեսակներ։

Comment here