ԳլխավորՇոուբիզնես

Hallelujah. Ռոզա Լինը նոր երգ է հրապարակել

Երգչուհի Ռոզա Լինը, որին լայն ճանաչում բերեց եվրատեսիլյան «Snap» երգը, երկրպագուներին նոր ստեղծագործություն է ներկայացրել:

Hallelujah (My Story) երգն արդեն երգչուհու YouTube-ի պաշտոնական ալիքում է:

Հիշեցնենք՝ «Եվրատեսիլ 2022» երգի մրցույթում Հայաստանը ներկայացրել է Ռոզա Լինը: Նրա «Snap» երգը  դարձել է մրցույթի ամբողջ պատմության ընթացքում ամենաշատը հնչած երկու երգերից մեկը:

Երգի հաջողությունից հետո Վանաձորում ծնված և մեծացած երգչուհին պայմանագիր է կնքել «Columbia Records»-ի հետ: