ԳլխավորԼուր

ԱՄՆ Բրաունի համալսարանում հրաձգության հետևանքով զոհվել է երկու ուսանող, կան վիրավորներ

ԱՄՆ Բրաունի համալսարանում հրաձգության հետևանքով երկու ուսանող է զոհվել, հայտնել է Պրովիդենս քաղաքի քաղաքապետ Բրեթ Սմայլին։

«Ես կարող եմ հաստատել, որ այսօր ցերեկը զոհվել է երկու մարդ, ևս ութը ծայրահեղ ծանր վիճակում են, նրանք տեղափոխվել են Ռոդ Այլենդի հիվանդանոց: Սրանք բոլոր տուժածներն ու զոհերն են, որոնց մասին մեզ հայտնի է այս պահին», — հայտարարել է նա մամուլի ասուլիսի ժամանակ։

Ավելի ուշ ուսումնական հաստատության նախագահ Քրիստինա Փաքսոնը ճշտել է, որ մահացածներն ու տուժածները ուսանողներ են։

Բրաունի համալսարանը ԱՄՆ-ի ամենահեղինակավոր ու հին մասնավոր համալսարաններից է։ Հրաձգությունը տեղի է ունեցել Ճարտարագիտության և Ֆիզիկայի ֆակուլտետների առաջին հարկի լսարանում, որտեղ ցերեկը պետք է անցկացվեին քննություններ: Ուսանողներից մեկը տեղական WJAR հեռուստաալիքին պատմել է, որ երկու ժամ թաքնվել է գրասեղանի տակ՝ սպասելով, որ ոստիկանությունն ավարտի գործողությունը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ տեղեկացվել է եղել հրաձգության մասին:

«Ինչ սարսափելի իրադարձություն է։ Այն ամենը, ինչ մենք կարող ենք անել հիմա, աղոթելն է զոհերի համար: Դա խայտառակություն է», — ասել է նա լրագրողներին։

Հրաձգության վայրում աշխատում են իրավապահ մարմինների ավելի քան 400 աշխատակիցներ։ Կասկածյալին դեռ չեն ձերբակալել։