ԳլխավորԿրթություն

«Հանրակրթության մասին» օրենքում լրացումներ ու փոփոխություններ են կատարվել

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին և «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագիծը, որով, մասնավորապես, առաջարկվում է ներդնել հեռավար կրթության իրականացման մեխանիզմ՝ հիմնականում տեղեկատվական տեխնոլոգիաների եւ հեռահաղորդակցության միջոցներով:

Սահմանվում է, որ հեռավար կրթությունը կրթական ծրագրի իրականացման ձև է: Եթե դիցուք երկու անգամ ուսուցչի մրցույթ է կազմակերպվում, և տվյալ տեղի համար դիմորդներ չեն լինում կամ մրցույթը չի կայանում, կարող են իրականացնել հեռավար կրթություն, սակայն կարգ է սահմանվում, թե դա ինչ ժամկետով կարող է լինել, և թե հաջորդ մրցույթը երբ կարող է հայտարարվել:

Սահմանվել է նաև, որ մանկավարժական, ծնողական և աշակերտական խորհուրդները կառավարության հաստատած կարգով կարող են ներգրավվել տվյալ ուսումնական հաստատության տնօրենի ընտրության գործընթացում:  Սովորողների ընդունելությունը կազմակերպելիս առաջնահերթությունը տրվում է առաջին հերթին տվյալ դպրոցում սովորող քույր կամ եղբայր ունեցող երեխաներին, երկրորդը՝ տվյալ դպրոցի աշխատակիցների երեխաներին:

Սահմանվում են նաև պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման կարգը:

Comment here