ԳլխավորԼուրԽճանկար

Դաունի համախտանիշի համաշխարհային օրն է

Ամեն տարի 3000- 5000 երեխա ծնվում է դաունի համախտանիշով: Հասարակության տեղեկացվածությունը հիվանդության վերաբերյալ բարձրացնելու, Դաունի համախտանիշով ապրող մարդկանց խնդիրները բարձրաձայնելու, հասարակությունում նրանց դերը կարևորելու և այդ համախտանիշն ունեցող երեխաների կյանքի որակը լավացնելու նպատակով ՄԱԿ-ի նախաձեռնությամբ մարտի 21-ը հայտարարվել է Դաունի համախտանիշի համաշխարհային օր (World Down Syndrome Day):

21 թվի ընտրությունը պայմանավորված է Դաունի համախտանիշն առաջացնող 21-րդ ավելորդ քրոմոսոմի առկայությամբ:

Դաունի համախտանիշն ի հայտ է գալիս այն ժամանակ, երբ երեխան ունի 21-րդ քրոմոսոմի լրիվ կամ մասնակի հավելյալ կրկնօրինակ, ինչը կոչվում է տրիսոմիա։

Դաունի համախտանիշով երեխաներն ավելի դանդաղ են զարգանում, քան մյուսները, բայց նրանք լիովին ունակ են սովորելու, շատերը կարող են մասնագիտություն ձեռք բերել, ունենալ ընկերներ և զուգընկերներ, վարել լիարժեք և անկախ կյանք: Այդ համախտանիշով հիվանդ երեխաները կարող են հասնել կյանքում լուրջ ձեռքբերումների ծնողների հոգատարության և աջակցության, բժշկական օգնության և խորհրդատվության, ինչպես նաև հասարակության լիարժեք հանդուրժողականության և աջակցության շնորհիվ:

Դաունի համախտանիշով երեխաների վերականգնողական բուժումը Հայաստանում իրականացվում է անվճար, պետական պատվերի շրջանակներում։

2019 թվականի տվյալներով, Հայաստանի Հանրապետությունում հաշվառված է Դաունի համախտանիշով՝ հաշմանդամություն ունեցող 167 երեխա՝ 102 տղա և 65 աղջիկ։

Դաունի համախտանիշ. միֆեր եւ իրականություն

Դաունի համախտանիշով երեխայի ծնվելու հավանականությունն ավելի բարձր է մեծ տարիքով ծնողների մոտ: Ուստի, հիվանդության կանխարգելման նպատակով երեխայի ծնունդը պլանավորելուց առաջ զույգերին խորհուրդ է տրվում անցնել բժշկագենետիկական խորհրդատվություն: Միևնույն ժամանակ, ճիշտ և ժամանակին կազմակերպված վերականգնողական բուժումը և շրջապատի բարենպաստ վերաբերմունքը մեծապես նպաստում են հասարակության մեջ այս երեխաների լիարժեք ինտեգրմանը։

Comment here