ԳլխավորԼուր

Կարմիր Շուկայի կորած բնակչի դին հայտնաբերվել է հրկիզված վիճակում

ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների և որոնումների շնորհիվ, քիչ առաջ Մարտունու շրջանի Կարմիր Շուկա համայնքի վարչական տարածքում հայտնաբերվել է նույն համայնքի 48-ամյա բնակիչ Վրեժ Պողոսյանի դիակը՝ հրկիզված վիճակում, տեղեկացնում են Արցախի ոստիկանությունից։

Վրեժ Պողոսյանը երեկ երեկոյան ժամը 23:00-ի սահմաններում դուրս էր եկել տնից և չէր վերադարձել:

Դեպքի մանրամասները պարզելու առթիվ ԱՀ քննչական կոմիտեի կողմից կատարվում է նախաքննություն:

Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը:

Comment here