ԳլխավորԼուր

Բոլոր զորամասերում արգելված են այցելությունները, զինծառայողների արձակուրդներն ու ազատ արձակումները

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ տարածաշրջանում, մասնավորապես՝ Իրանում արձանագրված կորոնավիրուսային հիվանդության դեպքերի հետ կապված, փետրվարի 25-ից ՀՀ ԶՈւ բոլոր զորամասերում արգելված են զինծառայողների ծնողների եւ հարազատների այցելությունները, պարտադիր ժամկետային զինծառայողների բոլոր տեսակի արձակուրդներն ու ազատ արձակումները:

Արգելվում են նաեւ վերականգնողական (բուժական) արձակուրդների տրամադրումը՝ բացառությամբ «Ես եմ» ծրագրով զինվորական ծառայություն անցնող զինծառայողների:

«ՀՀ զինված ուժերում կանխարգելիչ միջոցառումները նպատակ ունեն կանխել կորոնավիրուսային հիվանդության ներթափանցումը զորամասեր, հնարավորինս ապահովագրել զինծառայողներին վարակվելուց եւ անհրաժեշտության դեպքում ճիշտ կազմակերպել հակահամաճարակային գործողությունները:

Հորդորում ենք բոլոր զինծառայողների հարազատներին զերծ մնալ զորամասեր այցերից, գիտակցաբար մոտենալ ձեռնարկվող միջոցառումներին, քանի որ դրանք բխում են հենց զինծառայողների շահերից»,- ասված է ՊՆ հաղորդագրությունում:

Comment here