Հանրակրթական դպրոցների ուսուցիչներին, տնօրեններին, ուսմասվարներին և մանկավարժական այլ աշխատողներին աջակցելու նպատակով Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնը (ԿԶՆԱԿ) գործարկել է տեղեկատու հեռախոսակապ, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
Հեռախոսահամարները՝
- (010) 572100
- (033) 572100
հասանելի են լինելու յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 09:00-ից 18:00-ն (ընդմիջում՝ 13:00-14:00)։
ԿԶՆԱԿ մասնագենտները կցուցաբերեն մեթոդական աջակցություն նոր չափորոշչի ներդրման, նոր ուսումնական նյութերի, ծրագրերի, գնահատման համակարգի և այլ հարցերի վերաբերյալ: