ԳլխավորԼուր

Երևանում 79-ամյա տատիկը «Այֆոն» է գողացել

Դեկտեմբերի 13-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից Արաբկիրի բաժին հաղորդում է ստացվել, որ Երևանի Գրիբոյեդովի փողոցի մի խանութից գողացել են աշխատակցի բջջային հեռախոսը, հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

Նշված առևտրի կենտրոն մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ անհայտ անձը սեղանի վրայից գողացել է 18-ամյա տուժողի «Այֆոնը»:

Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 14-ին 79-ամյա կինը հայտնաբերվել է, ձերբակալվել և ներկայացվել քննչական բաժին: Գողոնը հայտնաբերվել է:

Կատարվում է նախաքննություն: