ԳլխավորԼուր

Յարոսլավլում 17-ամյա ուսանող է մահացել դասի ժամանակ

Յարոսլավլի քննչական մարմինները պարզում են քոլեջում դասի ժամանակ 17-ամյա ուսանողի մահվան հանգամանքները, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Ռուսաստանի Յարոսլավլի շրջանի Քննչական կոմիտեին:

«Նախապես պարզվել է, որ անչափահասն ունեցել է քրոնիկ հիվանդություն։ Այս տարվա դեկտեմբերի 15-ին 17-ամյա ուսանողը ուսումնական պարապմունքի է եկել Յարոսլավլի քոլեջներից մեկը, որտեղ որոշ ժամանակ անց վատացել է եւ քիչ անց մահացել», – ասված է հաղորդագրության մեջ:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ մահվան ճշգրիտ պատճառը պարզելու համար, քննիչները հարցաքննում են ուսանողներին: