ԳլխավորԼուր

Հեռուստացույցն ընկել է 5-ամյա երեխայի վրա. օրեր անց նա մահացել է

Հիվանդանոց

Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում նախօրեին՝ մայիսի 25-ին, 5-ամյա երեխա է մահացել։

«Արմենպրես»ի հետ զրույցում այդ մասին ասել է ԲԿ մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։

«Երեխայի հետ դժբախտ դեպք է տեղի ունեցել՝ տան հեռուստացույցը (խորհրդային) ընկել է վրան: Երեխան Երևան է տեղափոխվել Մասիսի բժշկական կենտրոնից մայիսի 20-ին` առանց գիտակցության, արնահոսությամբ, ծայրահեղ ծանր վիճակում, ունեցել է գանգուղեղային ծանր տրավմա»,- նշել է Դերձյանը։

Comment here