ԳլխավորԼուր

Ըմբիշ Արսեն Հարությունյանը աղջիկ է ունեցել

Արսեն Հարությունյան

Ազատ ոճի ըմբիշ, Եվրոպային եռակի չեմպիոն, աշխարհի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը հայր է դարձել։ Այս մասին նա հայտնել է Instagram-ի իր էջում։

Նա «սթորի» բաժնում լուսանկար է հրապարակե ու կից գրառում է կատարել` «պապայի սիրուն աղջիկ»։

Հիշեցնենք, որ ազատ ոճի ըմբշամարտիկն ամուսնացել է 2022 թվականի հոկտեմբերին` Մասիս քաղաքի Սուրբ Թադեոս եկեղեցում։ Արսենի ընտրյալը Դիանա Ադիբեկյանն է։

Այս տարվա նոյեմբերին Արսենը կդառնա 24 տարեկան։

Արսեն Հարությունյանը հայր է դարձել