ԳլխավորԼուր

Բագրատաշենի ջրավազանում երեխա է խեղդվել

Այսօր ժամը 14:35-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բագրատաշեն բնակավայրի վարչական տարածքում գտնվող ջրավազանում երեխա է ջրահեղձվել, հայտնում է Shamshyan.com-ը։

Տեղի ուժերով ջրավազանից դուրս են բերել 14-ամյա Արտավազդ Կ.-ի դին: Երեխայի մարմինը տեղափոխվել է «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն: