ԳլխավորԼուր

Գորիս-Սիսիան ճանապարհին արգելափակումից դուրս է բերվել մոտ 120 ավտոմեքենա

Հունվարի 30-ին, ժամը 12։32-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհին կան ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաներ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

ժամը 15։30-ի դրությամբ փրկարարներն արգելափակումից դուրս են բերել մոտ 120 ավտոմեքենա:

Comment here