ԳլխավորԿրթությունՈւսումնառություն Հայաստանում

ԵՊԲՀ-ն հայտարարում է կլինիկական օրդինատուրայի ընդունելություն

ՀՀ կառավարության օգոստոսի 13-ի նիստում ընդունվել է «Հայաստանի Հանրապետությունում 2020/2021 ուսումնական տարվա՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի ընդունելության տեղերը հաստատելու մասին» որոշումը:

Հաստատված որոշման համաձայն, «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամը հայտարարում է կլինիկական օրդինատուրայի ընդունելություն:

Դիմումներն ընդունվում են մինչև սեպտեմբերի 4-ը ներառյալ, յուրաքանչուր օր, բացի շաբաթ-կիրակի օրերից, մինչև ժամը 16:00-ն: Արդյունքները կամփոփվեն սեպտեմբերի 10-ին, ժամը 16:00-ին:

Առավել մանրամասն՝ այստեղ։

Comment here