ԳլխավորԼուր

Ելիզավետա Երկրորդը հայտնել է՝ ով կլինի Մեծ Բրիտանիայի հաջորդ թագուհին

Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզավետա Երկրորդն իր գահակալության 70-ամյակի նախօրեին ուղերձ է հղել ժողովրդին` հայտնելով, թե ով է լինելու Մեծ Բրիտանիայի հաջորդ թագուհին, հայտնում է BBC-ն։

Թագուհին շնորհակալություն է հայտնել հանրությանն ու իր ընտանիքին աջակցության համար և հավելել` անհամբերությամբ է սպասում 70-ամյա կառավարման համար կազմակերպվող տոնակատարություններին։

Միաժամանակ, նա հայտնել է, որ իր ավագ որդին` Չարլզը կդառնա թագավոր, իսկ նրա կինը` Կամիլիան, թագուհին կլինի։

«Ես գիտեմ, որ Չարլզին և նրա կնոջը դուք նույն աջակցությունը կցուցաբերեք, ինչ ինձ»,–ասել է Ելիզավետա Երկրորդը։

Չարլզն ու Կամիլիան քաղաքացիական ամուսիններ են 2005 թվականից։ Մինչ այդ արքայազն ամուսնացած էր արքայադուստր Դիանայի հետ։ 1996-ին նրանք բաժանվեցին, իսկ մեկ տարի անց Դիանան ավտովթարի զոհ դարձավ Փարիզում։

Հավելենք, որ թագուհին գահ է բարձրացել 1952 թվականի փետրվարի 6-ին, թագադրվել է 1953 թվականի հունիսի 2-ին հոր՝ Ջորջ VI թագավորի մահից հետո։