ԳլխավորԿրթությունՈւսումնառություն արտերկրում

Չինացիներն ու հնդիկները «գրոհում են» Մեծ Բրիտանիայի բուհերի վրա

Մեծ Բրիտանիայի բուհերում չինացի ուսանողների թիվը 2019-ին կրկին աճել է, տեղեկացնում է «Գարդիան» պարբերականը։

Ըստ Բարձրագույն կրթության վիճակագրական գործակալության տվյալների՝ Չինաստանից ժամանած ուսանողների թիվը գերազանցել է 120 հազարը կամ Եվրամիության կազմում չգտնվող երկրներից ժամանած բոլոր ուսանողների ավելի քան մեկ երրորդը։

Չնայած Brexit-ի հետ կապված անկայունությանը, ԵՄ երկրներից Մեծ Բրիտանիա ժամանած նոր ուսանողների թիվն աճել է 2 տոկոսով, այլ երկրներից ժամանածների թիվն աճել է 10 տոկոսով, այդ թվում Չինաստանից ժամանածներինը՝ 13 տոկոսով։

Եթե 2014-15 թթ. ուսումնական տարում Մեծ Բրիտանիայի բուհերում սովորում էր 89500 չինացի ուսանող, ապա 2018-19-ին՝ 120300։ Նույն ժամանակահատվածում հնդիկ ուսանողների թիվը 18330-ից դարձել է ավելի քան 26600, իսկ Իտալիայից, Ֆրանսիայից եւ Գերմանիայից ՄԲ սովորելու է մեկնել 13000 մարդ։

Լոնդոնի տնտեսագիտության դպրոցում դրսից ժամանած ուսանողների թիվը (2630 ) գերազանցում է ՄԲ քաղաքացի ուսանողների թվին (2380), իսկ Լոնդոնի համալսարանական քոլեջում եւ Կայսերական քոլեջում տեղացիների թիվը մի փոքր է ավելի արտերկրից ժամանածների թվից։

Ընդհանուր առմամբ՝ Մեծ Բրիտանիայի 2.38 մլն ուսանողներից ավելի քան 485 հազարն այլ երկրներից են։

Comment here