Մեծ Բրիտանիայում նոյեմբերի 25-ին հազարավոր դասախոսներ եւ ուսուցիչներ ութօրյա գործադուլ են հայտարարել, տեղեկացնում է BBC-ն։
Համալսարանների ու քոլեջների միության (UCU) անդամները դժգոհ են աշխատավարձերի չափից, աշխատանքային պայմաններից եւ թոշակների կրճատումից։
Գործադուլին մասնակցում են 60 համալսարանների աշխատակիցներ. դա Մեծ Բրիտանիայի համալսարանների գրեթե կեսն է։
Comment here