ԳլխավորԿրթությունՈւսումնառություն Հայաստանում

Բրյուսովի համալսարանում դասերն ավարտվում են մայիսի 15-ին

Բրյուսովի պետական համալսարանում դասերն ավարտվում են մայիսի 15-ին։ Այս մասին նշված է բուհի ֆեյսբուքյան էջում։

«Շատ սիրելի՛ ուսանողներ,

Հայտնում ենք, որ մայիսի 15-ը դասերի վերջին օրն է: Դրանից հետո դուք կարող եք ամբողջապես կենտրոնանալ ձեր մոդուլային քննությունների վրա: Հաշվի առնելով, որ ձեր մասնակցությունը առցանց դասերին նվազել է՝ հորդորում ենք բաց չթողնել այս շաբաթվա դասերը, քանի որ դրանք եզրափակիչ են: Դրանց ընթացքում դուք կստանաք ամփոփիչ գիտելիքներ, նյութեր և օգտակար ցուցումներ ու խորհրդատվություն՝ քննությունները հաջողությամբ հանձնելու համար։

…Այսօր դուք հասել եք դասապրոցեսի վերջին շաբաթվան և քննաշրջանին։ Ինչպես միշտ, մինչև եզրագիծը մնացած վերջին հատվածը ամենից դժվարինն է, որը պահանջում է վերջին ճիգերի և ուժերի լարում: Սակայն մենք համոզված ենք, որ այս փուլը ևս կանցնի արագ ու աննկատ, և դուք հաջողությամբ կավարտեք ուսումնական կիսամյակը»,-մասնավորապես նշված է գրառման մեջ։

Comment here