ԳլխավորԼուր

ՀՀ ՊՆ ռազմական ավիացիոն համալսարանի պետն ազատվել է աշխատանքից

Դանիել Բալայան

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Դանիել Բալայանն ազատվել է ՀՀ ՊՆ Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի պետի պաշտոնից:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի. Դանիել Բալայանին ազատել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի պետի պաշտոնից»,-նշված է հրամանագրում։

Հավելենք, որ Դանիել Բալայանն այդ պաշտոնում էր նշանակվել 1993 թվականին։