ԳլխավորԿրթությունՈւսումնառություն Հայաստանում

ԱԳՆ դիվանագիտական դպրոցում շարունակվում է ընդունելությունը

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցը (Հայաստանի դիվանագիտական դպրոց) հայտարարում է «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» 2020թ. դասընթացի մասնակցության մրցույթ:

Ընդունելության մրցույթին կարող են մասնակցել բարձրագույն կրթություն ունեցող, մինչև 35 տարեկան ՀՀ քաղաքացիներ:

Դասավանդման լեզուներն են հայերենը, անգլերենը և ռուսերենը: Նշված լեզուների գերազանց իմացությունը պարտադիր է: Դասերը վարում են ՀՀ ԱԳՆ բարձրաստիճան դիվանագետներ և արտերկրի առաջատար բուհերից հրավիրված բարձրակարգ դասախոսներ:

Դասընթացը կմեկնարկի 2020թ. փետրվարի վերջին և կավարտվի 2020թ. դեկտեմբերին: Ուսումն անվճար է:

Պահանջվող փաստաթղթերի ցանկին կարելի է ծանոթանալ և դիմումի ձևը բեռնել Դիվանագիտական դպրոցի կայքի «Ընդունելություն» բաժնից՝ http://www.diplomaticacademy.am/hy/admission/ կամ http://diplomaticschool.am/hy/admission/ հասցեներով:

Ընդունելության մրցույթին մասնակցելու համար էլեկտրոնային դիմում-հայտը ներկայացնելու վերջնաժամկետն է 2020թ. հունվարի 17-ը։

Առավել մանրամասն՝ այստեղ։

 

Comment here