ԳլխավորԼուր

Թաթարստանում պարաշյուտիստների տեղափոխող ինքնաթիռ է կործանվել. կա առնվազն 16 զոհ

Պարաշյուտիստների տեղափոխող թեթևշարժիչավոր ինքնաթիռի վթարի հետևանքով, նախնական տվյալներով, 16 մարդ է զոհվել, ևս յոթ մարդ հոսպիտալացվել է, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով ՌԴ ԱԻՆ-ին։

Պաշտոնյան պարզաբանել է, որ այս պահին դեպքի վայրում աշխատում են Մենզելի կայազորի ուժերը։

«Յոթ մարդ՝ կյանքի նշաններով, դուրս են հանվել ինքնաթիռի սրահից ու տեղափոխվել հիվանդանոց»,- հայտնել է ԱԻՆ-ի ներկայացուցիչը:

Comment here