ԳլխավորԼուրՇոուբիզնես

Էդ Շիրանն ընդհատել է կարիերան

Բրիտանացի երաժիշտ, «Գրեմմի»-ի քառակի մրցանակակիր Էդ Շիրանը, որը, Official Charts-ի վարկածով, տասնամյակի արտիստ է դարձել Մեծ Բրիտանիայում, դադար է վերցրել կարիերայում, որպեսզի հանգստանա երեք տարվա անընդմեջ աշխատանքից հետո եւ իրեն նվիրի ճամփորդություններին, ընթերցանությանն ու ստեղծագործությանը. նա այդ մասին հայտարարել է դեկտեմբերի 24-ին Instagram-ի իր էջում:

«Ուստի այժմ ես պարզապես կարճատեւ դադար կվերցնեմ, որպեսզի ճամփորդեմ, գրեմ ու կարդամ: Ես սոցիալական ցանցերում չեմ լինի այնքան ժամանակ, մինչեւ որ գա վերադառնալու ժամանակը»,-գրել է նա:

Շիրանը չի նշել, թե որքան ժամանակով է ինքը պատրաստվում ընդմիջում վերցնել նշելով միայն՝ «կտեսնվենք, երբ կտեսնվենք»:

28-ամյա երաժիշտն իր երկրպագուներին խոստացել է վերադառնալ նոր երգերով, երբ ժամանակը գա:

Comment here