ԳլխավորԼուր

Կասիլյասը ավարտեց կարիերան

«Ռեալի» և Իսպանիայի հավաքականի նախկին ավագ Իկեր Կասիլյասը հայտարարել է կարիերան ավարտելու մասին:

Իսպանացի դարպասապահը այս կապակցությամբ գրառում է կատարել սոցցանցերի իր էջերում:

«Կարևորը այն ճանապարհն է, որ դու անցել ես ու այն մարդիկ, ովքեր ուղեկցել են քեզ: Կարևորը այն նպատակը չէ, որը դու վերցնում ես, որովհետև աշխատանքով ու նվիրվածությամբ դրանք գալու են անպայման:

Եվ ես կարծում եմ, որ կարող եմ ասել առանց վարանելու, որ սա երազանքների իրականացման ճանապարհ էր»,-գրել է Կասիլյասը:

Հիշեցնենք, որ 38-ամյա Կասիլյասը սրտի նոպա էր ունեցել մարզումների ժամանակ եւ վիրահատվել էր 2019-ի մայիսի 1-ին։

Comment here