ԳլխավորԼուր

Սլովենիան հայտարարել է երկրում կորոնավիրուսի համավարակի ավարտի մասին

Սլովենիայի կառավարությունը հայտարարել է երկրում կորոնավիրուսի համավարակի ավարտի մասին, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Վերջին տվյալներով, Սլովենիայում ընդհանուր առմամբ իրականացվել է ավելի քան 66 հազար թեստավորում: Երկրում հաստատված դեպքերի թիվը կազմում է 1465, մահվան ելքերը 103-ն են: Վերջին օրը կորոնավիրուսի ախտորոշում հաստատվել է ընդամենը մեկ քաղաքացու մոտ:

Կբացվի Սլովենիայի սահմանը Ավստրիայի, Իտալիայի և Հունգարիայի հետ, կվերսկսվի օդանավակայանների աշխատանքը անվտանգության կանոնների պահպանմամբ:

Սլովենիա ժամանող մշտական կացության իրավունք չունեցող քաղաքացիները պարտավոր են կարանտինի մեջ գտնվել 14 օր:

Մայիսի 18-ից կբացվեն սրճարանները, ռեստորանները, հյուրանոցները, առևտրի կենտրոնները:

Comment here