ԳլխավորԼուր

Ագրարային համալսարանը՝ «Կրթություն եւ կարիերա» ցուցահանդեսում

Ագրարային համալսարանը «Սերունդ» գինով, պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի մասնագետների ու ուսանողների հրաշագործած հացատեսակներով ու հրուշակեղենով, եւ հիմնափոխված կրթական ծրագրերով էր ներկայացել «Կրթություն եւ կարիերա» հոբելյանական 20-րդ ցուցահանդեսին, որն ավանդաբար անցկացվում է «Երեւան էքսպո» ցուցահանդեսային կենտրոնում, տեղեկացնում են բուհից։

ՀԱԱՀ աշխատակազմի ղեկավար Լուսինե Մնացականյանի, Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնի վարիչ Լիանա Վարդանյանի, բաժնի աշխատակիցների եւ ուսանողների ներկայացմամբ ՀԱԱՀ-ի տաղավարի այցելուները, այդ թվում՝ դպրոցականները, լիարժեք տեղեկություններ են ստանում համալսարանի ագրոտեխնոլոգիական փոխակերպման ընթացքի մասին, ծանոթանում տեխնոլոգիական մոդելներին եւ համտեսում համալսարանում ստեղծված բարիքները:

Երեկ՝ ցուցահանդեսի առաջին օրը, տաղավար է այցելել նաեւ ԿԳՄՍ նախարարի նորանշանակ տեղակալ Կարեն Թռչունյանը։

Ցուցահանդեսը կշարունակվի այսօր եւ վաղը:

Comment here