ԳլխավորԿրթությունՈւսումնառություն արտերկրում

Կրթության, վերապատրաստման, երիտասարդության և սպորտի հարցերով ԵՄ ծրագիր՝ Էրազմուս+

Էրազմուս+-ը ԵՄ ծրագիր է կրթության, վերապատրաստման, երիտասարդության և սպորտի հարցերով, որը կընթանա 2014-2020 թթ. ժամանակահատվածում: Այն փոխարինում և համախմբում է ընթացիկ յոթ ծրագրերը, այդ թվում` Տեմպուսն ու Էրազմուս Մունդուսը:

Իր նպատակներին հասնելու համար Էրազմուս+ ծրագիրը իրականացնում է հետևյալ 3 հիմնական գործողությունները և այլ միջոցառումները`

-Անհատների ուսումնական շարժունություն (ՀԳ1)
-Նորարարությանը միտված համագործակցություն և լավագույն փորձի փոխանակում (ՀԳ2)
-Աջակցություն քաղաքական բարեփոխումներին (ՀԳ3)
-Ժան Մոնե գործողություններ
-Գործողություններ սպորտի ոլորտում

Էրազմուս+ ծրագիրը բաց է հետևյալ երկրների համար`

Ծրագրային երկրներ, որոնք կարող են լիարժեք մասնակցել Էրազմուս+ ծրագրի բոլոր գործողություններին`

Եվրոպական Միության (ԵՄ) 28 անդամ պետությունները և 6 ոչ ԵՄ ծրագրային երկրները (Նախկին Հարավսլավական Մակեդոնիայի Հանրապետություն, Իսլանդիա, Լիխտենշտեյն, Նորվեգիա, Սերբիա և Թուրքիա):

Գործընկեր երկրներ, որոնք կարող են մասնակցել ծրագրի առանձին գործողությունների` հիմնվելով հատուկ չափանիշների և պայմանների վրա`

Արևելյան գործընկերության երկրները` Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա,

Հարավային Միջերկրածովյան երկրներ` Ալժիր, Եգիպտոս, Իսրայել, Հորդանան, Լիբանան, Լիբիա, Մարոկկո, Պաղեստին, Սիրիա, Թունիս,

Արևմտյան Բալկաններ` Ալբանիա, Բոսնիա և Հերցեգովինա, Մոնտենեգրո, Սերբիա և Կոսովո (համաձայն ՄԱԿ-ի ԱԽ-ի 1244 բանաձևի և Կոսովոյի անկախության հռչակագրի մասին ԱՄԴ կարծիքի),

Այլ` Ռուսաստանի Դաշնություն:

Մանրամասները՝ այստեղ։

Comment here