ԳլխավորԼուր

Ազատ տեղաշարժի սահմանափակումը կհանվի մայիսի 4-ից

Հայաստանում մարդկանց ազատ տեղաշարժի սահմանափակումները կհանվեն մայիսի 4-ից, հանրային տրանսպորտի արգելքը կպահպանվի: Ասուլիսում այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը՝ ներկայացնելով այն նոր փոփոխությունների փաթեթը:

Այդ փաթեթով գրեթե բոլոր սահմանափակումները հանվում են, բայց մոլերը, հանրախանութները փակ են լինելու: Միայն դրանց տարածքում գործող սննդի, պարենային խանութները, դեղատները, ինչպես նաև գյուղատնտեսական արտադրատեսակների շուկաները կգործեն:

Բացվելու է մշակող արդյունաբերությունը՝ բոլոր գործունեության տեսակներով: Կգործեն այն ռեստորանները, սրճարանները, բարերը, որոնք կունենան բացօթյա տարածք: Բուսաբանական և կենդանաբանական այգիները և բնության հատուկ պահպանվող տարածքները նույնպես կբացվեն, արգելոցների գործունեությունը նույնպես կթույլատրվի:

Սպորտային օբյեկտների գործունեությունը կթույլատրվի՝ բացառապես պրոֆեսիոնալ մարզիկների մասնակցությամբ՝ սպորտային միջոցառումների անցկացման համար, ինչպես նաև սպորտային ակումբների գործունեությունը:

Անհատական ծառայությունները, որոնց խմբում են լվացման, մաքրման և չոր մաքրման ծառայությունները, վարսավիրանոցները և գեղեցկության սրահների գործունեությունը նույնպես կթույլատրվի մայիսի 4-ից:

Comment here