ԳլխավորԼուր

ԿԲ-ն հրավիրում է ուսանողներին մասնակցելու հետազոտական մրցույթի. ՏԵՍԱՆՅՈւԹ

Կենտրոնական բանկը հրավիրում է ուսանողներին, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր հետաքրքրված են հետազոտությունների իրականացմամբ՝ մասնակցելու Իսահակ Իսահակյանի անվան հետազոտական մրցույթին:

Մրցույթն անվանվել է ի պատիվ Կենտրոնական բանկի առաջին նախագահ Իսահակ Աբասի Իսահակյանի և մինչ օրս իրականացվել է որպես կրթաթոշակի մրցույթ՝ ներգրավելով Հայաստանի և Արցախի բուհերի ուսանողներին: 2023 թվականից սկսած՝ մրցույթին կարող են դիմել նաև արտասահմանյան բուհերի հայազգի ուսանողներ, ինչպես նաև ոչ ուսանող հետազոտողներ:

Դիմելու վերջնաժամկետը՝ 11-ը սեպտեմբերի, 2023 թ.

Մրցույթի ընթացակարգը

Մրցույթին դիմում

Հետազոտական աշխատանքի ներկայացում հանձնաժողովին (ընտրված աշխատանքների հեղինակները կհրավիրվեն Կենտրոնական բանկ՝ հանձնաժողովին ներկայացնելու իրենց հետազոտական աշխատանքները)

Մրցույթի ամփոփում և  հաղթողների ճանաչում

Ովքեր կարող են մասնակցել

Ուսանողները (եթե դիմելու պահին հանդիսանում են ուսանող)

Ոչ ուսանող հետազոտողները

Մրցույթին կարելի է մասնակցել անհատական և թիմային աշխատանքով:

Մրցանակներ

Ընտրված աշխատանքների հեղինակները կներգրավվեն Կենտրոնական բանկի հետազոտական նախաձեռնություններում: Նախատեսվում են նաև դրամական մրցանակներ:

Ուսանողների խմբում 3 լավագույն աշխատանքները կարժանանան մրցանակների՝

1-ին տեղ՝ 1 միլիոն ՀՀ դրամ

2-րդ տեղ՝ 600 հազար ՀՀ դրամ

3-րդ տեղ՝ 400 հազար ՀՀ դրամ

Ոչ ուսանող հետազոտողների 3 լավագույն աշխատանքները կարժանանան մրցանակների՝

1-ին տեղ՝ 500 հազար ՀՀ դրամ

2-րդ տեղ՝ 300 հազար ՀՀ դրամ

3-րդ տեղ՝ 200 հազար ՀՀ դրամ

Առավել մանրամասն՝ ԿԲ կայքում։