ԳլխավորԼուր

Տեղի է ունեցել Քիմիկոսների ուսանողական առաջին մրցաշարը

Երևանում տեղի է ունեցել Քիմիկոսների ուսանողական առաջին մրցաշարը, տեղեկանում է «Արմենպրեսը»: «Այբ» կրթական հիմնադրամի կողմից կազմակերպված և «Կոնվերս բանկ»-ի աջակցությամբ իրականացված մրցաշարին մասնակցել են Երևանի պետական համալսարանը, Երևանի պետական բժշկական համալսարանը, Հայ-Ռուսական համալսարանը և մի շարք այլ բուհեր ներկայացնող ուսանողները:

Մրցույթի ընթացքում ուսանողները բանավիճել են իրենց նախապես առաջարկված թեմաների շուրջ, որոնք վերաբերում էին քիմիայի ոլորտի խնդիրներին:

Հաղթող է ճանաչվել «PR» թիմը, որի կազմում Երևանի պետական համալսարանի և Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողներն էին:

Comment here