ԳլխավորԼուր

ԱրՊՀ թիմը հաղթող է ճանաչվել ազգային դատախաղ-մրցույթում

Ապրիլի 16-ից 18-ը Աղվերանում կայացել է Միջազգային մարդասիրական իրավունքի թեմայով ազգային դատախաղ-մրցույթ: Մրցույթին մասնակցել և առաջին մրցանակային տեղ է զբաղեցրել ԱրՊՀ թիմը, որի կազմում ընդգրկված էին «Իրավագիտություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողներ: Դատախաղը կազմակերպվել էր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի կողմից, որին մասնակցել են թիմեր ՀՀ վեց բուհերից և Արցախի պետական համալսարանից:

Արցախի պետական համալսարանի «Guardian» թիմը ներկայացրել են «Իրավագիտություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողներ Արման Ասրյանը, Անժելիկա Հովտեփյանը և Գոհար Միրզաջանյանը:

Արման Ասրյանը, ով հաղթող է ճանաչվել նաև «Լավագույն հռետոր» անհատական անվանակարգում, նշել է, որ միջոցառումը մասնակիցներին տալիս է փորձ՝ մասնագիտական կայացման համար և միաժամանակ ամրապնդում է կապը այլ համալսարանների ուսանողների հետ:

«Միջազգային մարդասիրական իրավունքն անգամ պատերազմների ժամանակ պետք է գերակա լինի մարդկային դիմագիծը պահպանելու առումով: Այն, որ Միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը ոչ միշտ են պահպանվում, ոչ թե իրավունքի թերի լինելով է պայմանավորված, այլ՝ պետությունների քաղաքական կամք դրսևորելու անկարողությամբ»,- նշել է Ա. Ասրյանը՝ հավելելով, որ այս ուղղությամբ անելիքներ կան դեռ:

Մրցանակի արժանացած թիմերը արժանացել են հավաստագրերի:

Comment here