ԳլխավորԼուր

Ի՞նչ եւ ինչպե՞ս անել՝ եկամտահարկի գումարների վերադարձման համար

Պետական եկամուտների կոմիտեն վարկառուներին (համավարկառուներին) հիշեցնում է, որ հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված գումարների չափով վճարված եկամտային հարկի գումարների վերադարձման դիմումը, ինչպես նաև ֆինանսական կազմակերպություններից ստացած տեղեկանքը հարկային մարմին կարող են ներկայացնել էլեկտրոնային եղանակով:

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը.

Ստորագրված ու սկանավորված դիմումը և տեղեկանքը պետք է ուղարկել  ձեռք բերված կամ կառուցվող անշարժ գույքի հասցեն սպասարկող սպասարկման բաժնի էլեկտրոնային հասցեին: Նշենք, որ շահառուի հետ հետադարձ կապն արդյունավետ ապահովելու նպատակով, դիմումն ուղարկելուց անմիջապես հետո դիմումատուի նույն էլեկտրոնային հասցեին ավտոմատ ուղարկվում է կարճ հաղորդագրություն՝ փաստաթղթերը հաջողությամբ ընդունվելու վերաբերյալ: Փաստաթղթերի անճշտության դեպքում ՊԵԿ աշխատակիցը կապ է հաստատում շահառուի հետ: Կոմիտեն վստահեցնում է, որ բոլոր դիմումներն առանց խնդիրների ստացվում և ժամանակին ուսումնասիրվում են:
Հեռահար աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով, ՊԵԿ-ն առաջարկում  է դիմումը ներկայացնել այն դեպքում, երբ

1․ առկա է ֆինանսական կազմակերպությունների կողմից տրամադրված տոկոսագումարների վերաբերյալ ստորագրված և սկանավորված տեղեկանքը (պարտադիր ստուգել վճարված գումարի ճշտությունը),

2․ գործատուների կողմից եկամտային հարկի և սոցիալական վճարի` տվյալ եռամսյակին վերաբերող ամսական հաշվարկները ներկայացված են և վճարված։

Բացառություն են առաջին անգամ ներկայացվող դիմումները: Այս դեպքում՝ ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված կարգով պահանջվող փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել առձեռն, սակայն համավարակով պայմանավորված՝ հարկային մարմինը փաստաթղթերն ընդունում է նաև փոստային ծառայության միջոցով (առաջին անգամ ներկայացվող դիմումների և հաճախ տրվող այլ հարցերի վերաբերյալ տեղեկատվությունը՝ հետևյալ հղմամբ:

Ստորև ներկայացվում են ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության սպասարկման բաժինների էլեկտրոնային հասցեները և դիմումների օրինակելի ձևերը:

1. 2015թ. ապրիլի 2-ի N184-Ն հրամանով սահմանված դիմում
2. 2018թ. ապրիլի  20-ի N278-Ա  հրամանով սահմանված դիմում
3. Սպասարկման բաժինների էլեկտրոնային հասցեներ

Փաստաթղթերը` ՊԵԿ հաղորդագրության մեջ:

Comment here