2023 թվականին հիփոթեքային վարկի գծով եկամտային հարկի ծրագրից օգտվող 38 911 շահառուի վերադարձվել է շուրջ 52 մլրդ դրամ եկամտային հարկի գումար։
Եկամտային հարկը վերադարձվում է հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների չափով՝ եռամսյակային պարբերականությամբ։
ՊԵԿ-ը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ ֆինանսական դժվարություններից խուսափելու նպատակով վարկառուն կարող է պլանավորել վարկի մարման գծով իր ֆինանսական պարտավորությունները և վերադարձված գումարներն ուղղել հիփոթեքային վարկի մայր գումարի մարմանը, հաշվի առնելով, որ մայր գումարից մարվող ամսական վճարումների գումարները յուրաքանչյուր հաջորդ ամիս հիմնականում աճում են։
Ինչպես է իրականացվում գործընթացը, ինչ սահմանափակումներ են գործում ծրագրից օգտվելու դեպքում և այլ հարցերի շուրջ «Հրապարակում» հաղորդաշարի տաղավարում խոսել է ՊԵԿ հարկ վճարողների սպասարկաման վարչության պետ Արմինե Հովսեփյանը։