ԳլխավորԼուր

Ցուկերբերգը միլիարդներ է կորցնում Facebook-ի խափանման պատճառով

Ամերիկյան առաջատար ՏՏ ընկերությունների բաժնետոմսերը սկսել են արժեզրկվել Facebook, Instagram, WhatsApp հավելվածների համաշխարհային խափանումների պատճառով: Սրա մասին են վկայում Նյու Յորքի բորսայի տվյալները:

Վթարից մեկ ժամ անց Facebook-ի բաժնետոմսերը էժանացել են 5.8%-ով, Twitter-ինը ՝ 6.7%-ով, չնայած այն հանգամանքին, որ ցանցը նորմալ է աշխատում, Alphabet-ինը (ընկերությունը, որին պատկանում է Google-ը)՝ 3%-ով, Amazon-ինը ՝ 2.8%-ով։

Forbes-ը տեղեկացնում է, որ Facebook-ի խափանման հետևանքով ընկերությունների հիմնադիր Մարկ Ցուկերբերգը արդեն 6.6 մլրդ դոլար է կորցրել: Կայքերի խափանման պատճառը չի նշվում։ Որոշ փորձագետներ կարծում են, որ խափանման պատճառը կարող է լինել DNS (Domain Name Sytem) համակարգի անսարքությունը, մնացածը նշում են կայքերի կոտրված լինելու փաստը։

Facebook-ին, նախնական հաշվարկներով, մոտ 5 ժամ կպահանջվի վերականգնելու համար հիմնական գործառույթները։

Նշենք, որ Facebook, Instagram, WhatsApp հավելվածները չեն աշխատում 19:44-ից։ Այսքան երկար ժամանակ դրանք խափանված դեռևս չեն եղել։

Comment here