ԳլխավորԼուրԽճանկար

Facebook-ը կփոխի անվանումը

Facebook ընկերությունը նախատեսում է հաջորդ շաբաթ  փոխել անվանումը, հայտնում է «ՌԻԱ Նովստին»։

«Facebook»-ը նախատեսում է հաջորդ շաբաթ փոխել անվանումը, որպեսզի այն արտացոլի նրա ուղղվածությունը «մետատիեզերքի» կառուցմանը»,-ասվում է կայքում հրապարակաված հաղորդագրության մեջ։

Սոցիալական ցանցի ղեկավար Մարկ Ցուկերբերգը նախատեսում է ընկերության վերանվանումը քննարկել Facebook Connect ամենամյա համաժողովի ընթացքում, որը տեղի կունենա հոկտեմբերի 28-ին։

Նոր անվանումը խիստ գաղտնի է պահվում, անգամ ղեկավար կազմի ոչ բոլոր անդամները գիտեն այն։ Ենթադրվում է, որ այն կարող է ինչ-որ կերպ կապված լինել Horizon-ի՝ Facebook-ի ներկայացրած վիրտուալ գրասենյակի հետ։

Comment here