Meta ընկերությանը պատկանող Facebook և Instagram սոցիալական ցանցերի աշխատանքում մասշտաբային խափանում է տեղի ունեցել, հետևում է Downdetector ծառայության տվյալներից։
Հիմնականում Facebook-ի կայք և Instagram հավելված մուտք գործելու հետ կապված խնդիրների մասին հայտնում են մի քանի երկրների բնակիչները: Խոսքը, այդ թվում, Հայաստանի, ԱՄՆ-ի, Արգենտինայի, Հնդկաստանի, Սինգապուրի և Եվրոպայի երկրների օգտատերերի մասին է։
Meta-ն, Facebook-ը և Instagram-ը դեռ չեն մեկնաբանել վթարի մասին հաղորդագրությունները:
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews



