Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը մեկ օրում կորցրել է 7.2 միլիարդ դոլար այն բանից հետո, երբ մի քանի խոշոր ընկերություններ հայտարարել են, որ հրաժարվում են գովազդ տեղադրել «Ֆեյսբուքի» բոլոր ծառայություններում, տեղեկացնում է Bloomberg գործակալությունը։
Ընկերության արժետոմսերի գինն ընկել է 8.3 տոկոսով, երբ գովազդատու խոշորագույն ընկերություններից մեկը՝ Unilever-ը տեղեկացրել է, որ այս տարի մտադիր չէ գումար ծախսել ֆեյսբուքյան գովազդների վրա։
Ավելի վաղ առնվազն մեկ ամսով գովազդներ տեղադրելուց հրաժարվել է Coca-Cola ընկերությունը, նշելով, որ պատճառը ռասիզմն է։
Հունիսի սկզբին Ցուկերբերգը հայտարարել էր, որ կվերանայի Facebook-ի քաղաքականության փոփոխությունները, որոնց հետեւանքով ընկերությունը չի ջնջել նախագահ Դոնալդ Թրամփի հակասական հրապարակումները։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։