ԳլխավորԼուր

ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատը կողմ է քվեարկել նոր նահանգ ստեղծելու նախագծին

Ներկայացուցիչների պալատի անդամների մեծամասնությունը հավանության է արժանացրել մի նախագիծ, ըստ որի առաջարկվում է ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգթոնին տալ նահանգի կարգավիճակ, տեղեկացնում է CNN հեռուստաընկերությունը։

Նախագծին կողմ է քվեարկել 232, դեմ՝ 180 կոնգրեսական։ Կողմ քվեարկածների մեծ մասը դեմոկրատներ են, հանրապետականների մեծ մասը դեմ է նախագծին։

Այժմ Վաշինգթոնը վարչական առումով համարվում է Կոլումբիայի դաշնային օկրուգը, որը ոչ մի նահանգի կազմի մեջ չի մտնում։

Նախագծի հեղինակ, Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Էլեոնոր Հոլմս Նորթոնը պնդում է, որ առանձին նահանգի կազմավորումը քաղաքական եւ ժողովրդագրական հիմնավորում ունի։

 

Comment here