ԳլխավորԼուր

Դպրոցական երեխաների հաշիվները կոտրում են, նամակագրությունները հրապարակում… Սամվել Մարտիրոսյան

Դասարան, հեռախոս

«Ցավոք, ես չէի պատկերացնում Հայաստանում «Ինստագրամ» ու «Ֆեյսբուք» պրոֆիլների կոտրվելու մասշտաբները։ Աննկարգրելիլ քանակի հաշիվներ են կոտրվում։ Ու անընդհատ, դադար չկա»,- ֆեյսբուքյան էջում գրել է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

«Մարդիկ ահավոր անլուրջ են մոտենում իրենց հաշիվների անվտանգությանը։ Մարդ կարող է մեծ գումարներ ներդնել, խանութ ստեղծել «Ինստագրամում», ու մեկ րոպեում այն կորցնել, քանի որ չի մտածում անվտանգության մասին։ Ոնց որ իրական կյանքում խանութ բացես, բայց ոչ միայն դուռը փական չունենա, տո դուռ էլ չդնես։

Դպրոցական էրեխեքի հաշիվները տոննաներով կոտրում են, նամակագրությունները դնում բաց, խայտառակ ֆոտոշոփեր անում եւ այլն, եւ այլն, եւ այլն․․․

Կոտրված հաշիվը հետ բերել շատ բարդ է, հիմնականում անհնարին։ Բախտի հարց է։ Դրա համար ավելի լավ է գործը դրան չհասցնեք։

Մի մուտքագրեք ձեր գաղտնաբառը ամեն անհայտ հղումով։ Մի մասնակցեք անհասկանալի մրցույթների։ Մի հավատացեք, որ բան եք շահել։ Մի հավատացեք ամեն մի վախենալու նամակի իբր Ֆեյսբուքից կամ Ինստագրամից։ Եթե գաղտնաբառն եք մուտքագրում, տաս անգամ համոզվեք, որ հասցեն հենց սոցցանցինն է, այլ ոչ թե նման մի բան։ Դժվար ա՞, լուրջ չեմ հասկանում։

Եթե կոտրել են, փորձեք այս հղումներով։ ՈՒ հույս չունենաք, որ փողով ինչ֊որ բարի հաքերներ ձեզ հետո կօգնեն, եթե չստացվի վերականգնել։

«Ֆեյսբուքը» վերականգնելու համար․ https://www.facebook.com/hacked

«Ինստագրամը» վերականգնելու համար․ https://help.instagram.com/149494825257596

Ա դե կդոր մը լուրջ մոտեցեք էս կյանքին»,-գրել է նա։